Թալիբների մի շարք խմբեր անցել են Ազգային դիմադրության ճակատի կողմը
Աֆղանստանի հյուսիսային Բադախշան նահանգում թալիբների հրամանատար Կարի Վակկասը իր զորքերի հետ միասին անցել է Ազգային դիմադրության ճակատի կողմը, հաղորդում է Aamaj News-ը:
Նշվում է, որ երկու օրվա ընթացքում Ազգային դիմադրության ճակատի կողմն անցած թալիբները գրավել են Թագաբ շրջանի Խամբակ, Կուրի և Կոտու Բալա գյուղերը։
Վակկասի ենթակա ջոկատներում կա մինչև 300 հոգի։ Նշվում է, որ թալիբները, որոնք ուղարկվել են Թագաբ ապստամբ խմբավորումներին հաղթելու համար, ստիպված են եղել նահանջել։