Վերաքննիչը Գյումրու «պապիկների գործով» մերժեց դատախազի բողոքը. Վելիխան Խլղաթյանը կմնա ազատության մեջ
Փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջփում գրել է.
«Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, Գյումրու «պապիկների գործով» մերժեց դատախազի բողոքը՝ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված Վելիխան Խլղաթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատական ակտը թողնելով անփոփոխ»։