Պայքարը շարունակելու ենք և անպայման հասնելու ենք մեր նպատակին. Վանեցյան
Չեմ համարում, որ պայքարը ձախողվեց, այն այս փուլում չհաջողվեց, բայց պայքարը շարունակելու ենք և հասնելու ենք մեր նպատակին անպայման, «Առաջին ալիքի Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը․
«Այս փուլում պետք է սկսենք լայն երկխոսություն հանրության հետ, խոսենք ժողովրդի հետ, լինենք Երևանի տարբեր թաղամասերում և խոսենք մարդկանց հետ։
Մարդիկ լսելու և լսվելու կարիք ունեն, մարդկանց հետ պետք է լինել ազնիվ, բաց և՝ թափանցիկ։ ԱԺ-ն այլևս այն վայրը չէ, որտեղ պետք է գործունեություն ծավալենք, դա չի նշանակում, որ իմ մյուս գործընկերները սխալվում են, միգուցե ես եմ սխալվում։ Ժողովուրդը մեզ տվել է մանդատ այս իշխանություններին վռնդելու համար»: