Ուկրաինական բանակը «մեծ խնդիրներ» ունի. Արեստովիչ
Լուգանսկի մարզում ուկրաինական բանակը «մեծ խնդիրներ» ունի հատկապես Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի մերձակայքում, ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Օլեքսեյ Արեստովիչը։
Նրա խոսքով՝ ռուսական զորքերը ծրագրում են փակել Զոլոտե և Գորսկոե քաղաքների շուրջ մարտավարական շրջափակումը։
Հարցին, թե արդյոք անհրաժեշտ է զորքերը դուրս բերել մինչև օղակի փակվելը, Արեստովիչը պատասխանել է, որ որոշումը կայացրել է ռազմական հրամանատարությունը։ «Սակայն ավարտելով հակառակորդին հյուծելու խնդիրը՝ ես զորքերը դուրս կբերեի պաշտպանության նոր գիծ», - ասաց նա՝ նշելով, որ Ուկրաինայի զինված ուժերը, հավանաբար, «ինչ-որ պլան» ունեն ներկա իրավիճակի համար։