Դատավոր Դավիթ Հարությունյանի անաչառության վերաբերյալ գնահատականը վաղուց է տրված. փաստաբան
Դավիթ Հարությունյան Դատավորի անաչառության վերաբերյալ գնահատականը կարծում եմ վաղուց է տրված ու տրված է ոչ թե պատահական, իրավական ոլորտից դուրս անձանց կողմից, այլ հենց ոլորտի հետ կոնկրետ սերտ առնչվող հարյուրավոր մասնագետ իրավաբանների կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը։
«Առավոտվանից քննչական գործողությունների էի մասնակցում, նոր ազատվեցի, ինչի արդյունքում կարելի է ասել հետ էի մնացել այսօրվա ֆեյսբուքյան իրադարձություններից, պարզվում է ֆեյսբուքում այսօր քննարկման առարկա է դարձվել Ավան նստավայրի Դատավոր Դավիթ Հարությունյանի անաչառությունը, պայմանավորված իր վարույթում քննվող մի գործով կայացված դատական ակտով, ինձ համար անծանոթ մի լրագրող կին էլ մեկ ժամից ավել տևողությամբ ինչ որ լայվ է այդ կապակցությամբ մտել)...
Լո՞ւրջ
Դավիթ Հարությունյան դատավորի անաչառության վերաբերյալ գնահատականը կարծում եմ վաղուց է տրված ու տրված է ոչ թե պատահական, իրավական ոլորտից դուրս անձանց կողմից, այլ հենց ոլորտի հետ կոնկրետ սերտ առնչվող հարյուրավոր մասնագետ իրավաբանների կողմից...
Զավեշտալին էլ էնա, որ մարդիկ են կարծիք հայտնում այս կապակցությամբ ովքեր մինչ տվյալ հրապարակումները չէին էլ լսել Դ.Հարությունյանի գոյության մասին...
Ախպոր պես թարգեք, ես օրինակ երբեք կարծիք չեմ հայտնում, երբ ինչ որ անձիք իմ մոտ զրուցում են օրինակ հակակարկուտային կայաններից կամ օրինակ կաթիլային ոռոգումից...
էս ֆեյսբուքը լրիվ չարիք է, ջնջվելու ժամանակն է...»,- գրել է փաստաբանը։