Վրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»
Մամուլ

Հանրային լողափերն անմխիթար վիճակում են. դրանց բարեկարգման համար կրկին մրցույթ կհայտարարվի

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շրջակա միջավայրի նախարարության «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, 5 հանրային լողափների բարեկարգում, կահավորում եւ սպասարկում իրականացնելու նպատակով, հունիսի 9-ին մրցույթ էր հայտարարել: Լողափները գտնվում են Շողակաթ, Լճաշեն, Ծովագյուղ, Նորատուս եւ Ծովազարդ համայնքների վարչական տարածքներում: Ըստ սեւանցիների՝ նշված 5 լողափներում այնպիսի անմխիթար վիճակ է, որ տեղացիներն առանձնապես հետաքրքրված էլ չեն դրանցով: Մրցույթը կայանում է, եւ արդյունքում միայն Ծովագյուղի ու Լճաշենի վարչական տարածքներում գտնվող հանրային լողափների համար են հայտեր ներկայացվում, մյուս 3 լողափների դեպքում առաջիկայում կրկին մրցույթ կհայտարարվի: «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մնացականյանից հետաքրքրվեցինք, թե ովքեր են մրցույթում հաղթող անձինք կամ կազմակերպությունները։ «Գրավոր ուղարկեք, կպատասխանենք»,- որոշ բյուրոկրատներից ընդօրինակած պատասխան տվեց տնօրենը:

Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Լճաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Սեւան-Գավառ ավտոմայրուղուց դեպի լիճ ընկած ափամերձ հատվածում գտնվող հանրային լողափի բարեկարգման, կահավորման եւ սպա-սարկման պայմանագիրը կնքվել է Երեւան քաղաքի բնակիչ Իլոնա Հարությունյանի հետ: «Լողափի բարեկարգման, կահավորման եւ սպասարկման իրավունքի ժամկետը՝ 7 տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողն ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից: Ծովագյուղի վարչական տարածքում գտնվող հանրային լողափի համար պայմանագիր կնքվել է Վրեժ-Տոնի Հարությունյանի հետ»:

Մեր տեղեկություններով՝ Ծովագյուղի վարչական տարածքում գտնվող հանրային լողափի բարեկարգում, կահավորում եւ սպասարկում իրականացնող Վրեժ-Տոնի Հարությունյանը երկար տարիներ ապրում է Ռուսաստանում, ունի բիզնեսներ: Հիշեցնենք, որ հանրային լողափներից 3-ի սպասարկումն իրականացնում է «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ՍՊԸ-ն: Սա այն ընկերությունն է, որի սեփականատերը ձեռք է բերել Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը եւ Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի դղյակը։

Սեւանցիները մեզ պատմեցին, որ «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող հանրային լողափներից մեկը, որ գտնվում է Սեւանի թերակղզու հարեւանությամբ, ընկերությունը որոշել է տալ վարձակալության: Շուտով Սեւանա լճում մեկնարկելու է լողասեզոնի բացումը։ Ըստ շրջակա միջավայրի նախարարության եւ «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրի՝ հանրային 3 լողափներում հանգստացողների համար կմատուցվեն անվճար տարբեր ծառայություններ՝ փրկարար ծառայություն, բուժսպասարկում, մարզական ու մանկական խաղահրապարակներ կգործեն, ավտոկայանատեղի, հանդերձարաններ, լողաթախտեր, հովանոցներ, նստարաններ կտրամադրվեն։ Լողասեզոնը բացելուն պես կհասկանանք՝ հանրային լողափները հանրությա՞ն համար են նախատեսված, թե՞ ինչ-որ անհատի բիզնեսի աղբյուր են, ով ձգտում է հնարավորինս շատ գումար աշխատել՝ քիչ փող ծախսելով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։