Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Վազող տողեր

«Գելափ»-ի հարցախույզը ցույց է տալիս՝ հայերի ավելի քան 89 տոկոսը դեմ է Արցախն Ադրբեջանի տիրապետության տակ հանձնելուն

«Գելափ» միջազգային ընկերակցության կողմից 2022 թվականի մայիսի 26-28-ն անցկացված հարցախույզի համաձայն՝ Հայաստանի հարցված քաղաքացիների 89,3 տոկոսն ասել է, որ իրենց համար անընդունելի է, «եթե Արցախի բնակչությանը տրամադրվի ազգային փոքրամասնության կարգավիճակ Ադրբեջանի կազմում»: Հարցվածների միայն 4,4 տոկոսն է այն համարել ընդունելի։

Հարցվածների 51տոկոսը բացասաբար է վերաբերվել մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրամիության նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ բանակցությունների արդյունքներին։ Հարցվածների միայն 34,7 տոկոսն է դրական գնահատել բանակցությունները։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են ապաշրջափակել երկու երկրների միջև տրանսպորտային կապերը և կառուցել Հայաստանի տարածքով անցնող ցամաքային ճանապարհ Ադրբեջանի և Նախիջևանի միջև։

Հարցվածները կարծում են, որ Հայաստանը կարող է զենք ստանալ Ռուսաստանից (48,1 տոկոս),  Ֆրանսիայից (13,9 տոկոս), ԱՄՆ-ից (6,4 տոկոս), Իրանից (1,7 տոկոս), ՀԱՊԿ-ից՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (1,1 տոկոս), ՆԱՏՕ-ից՝ (0,5 տոկոս) և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից՝ (0,1 տոկոս)։

Ավելի վաղ «Գելափ» միջազգային ընկերակցության կողմից 2022 թվականի ապրիլի 2-6-ը անցկացված հարցման համաձայն հարցվածների 57,2 տոկոսը չի կարծում, որ «Հայաստանի ներկա իշխանությունները ունակ կլինեն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»։ 30,4 տոկոսը կարծում էր, որ դա հնարավոր է։
Հարցին, թե ով է մեղավոր Արցախում և նրա շուրջ ստեղծված լարվածության համար, 43,8 տոկոսը նշել է՝ Ադրբեջանը, 27 տոկոսը պատասխանատվությունը դրել  է Հայաստանի իշխանությունների վրա, 14,1 տոկոսը՝ ռուս խաղաղապահները, 6,1 տոկոսը՝ Արցախի իշխանությունները, 3,5 տոկոսը մեղքը բարդել է Թուրքիայի վրա։

Հարցվածների 47,7 տոկոսը բացասական է գնահատել վարչապետ Փաշինյանի աշխատանքը, մինչդեռ 38,8 տոկոսը՝ դրական։

Հարցվածները գրեթե հավասարապես բաժանվել են երկու մասի, մի մասն ասել է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա (41,7 տոկոս), իսկ մյուս մասը՝ չպետք է հրաժարական տա (38,7 տոկոս)։

Հարցին, թե որ կուսակցության օգտին նրանք կքվեարկեին, եթե ընտրություններն անցկացվեին մեր օրերում, 20,4 տոկոսը պատասխանել է, որ կսատարեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 12 տոկոսն աջակցություն է հայտնել խորհրդարանական երկու ընդդիմադիր կուսակցություններին, իսկ 1,7 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանին»։ Այնուամենայնիվ, հարցվածների 28,8 տոկոսն ասել է, որ չէր քվեարկի որեւէ կուսակցության օգտին: Իշխող կուսակցության վարկանիշը կտրուկ անկում է ապրել՝ 70,4 տոկոսից, երբ 2018 թվականին Փաշինյանն առաջին անգամ իշխանության եկավ, և էլ ավելի նվազել՝ 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության ստացած ձայների 53,9 տոկոսից։

Հարցին, թե ինչպես են նրանք «գնահատում Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը», հարցվածների 66,5 տոկոսը (երկու երրորդը) տվել է բացասական պատասխան, մինչդեռ միայն 22,3 տոկոսը դրական կարծիք է հայտնել։

Հարցին, թե երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի ինչպիսի հանգուցալուծում են տեսնում, հարցվածների 27,6 տոկոսը փոփոխության անհրաժեշտություն չի տեսել, 26,6 տոկոսն առաջարկել է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել, 21,8 տոկոսը կողմ է եղել անցումային կառավարության ձևավորմանը, իսկ 11,4 տոկոսը ցանկացել է, որ ավելի մեծ ճնշում գործադրվի ընդդիմության վրա։

45,6 տոկոսը դեմ է արտահայտվել ընդդիմության վերջին բողոքի ցույցերին, իսկ 32,5 տոկոսը նշել է՝ կողմ է:

46,1 տոկոսը կողմ է արտահայտվել Հայաստանի ոստիկանության առճակատմանը ցուցարարների հետ, մինչ 37,2 տոկոսը քննադատել է։

Ի պատասխան հարցին, թե հարցվածները «կո՞ղմ են են Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը», 68 տոկոսն ասել է, որ դեմ է դրան, մինչդեռ միայն 26,3 տոկոսն է կողմ արտահայտվել։

Եզրափակելով, հարկ է նշել, որ հայ հասարակությունը խիստ պառակտված է երկրի ներքին խնդիրների առնչությամբ։ Կան վարչապետ Փաշինյանին սատարողներ և կան նրա փոխարինումը նախընտրողներ։ Այնուամենայնիվ, Փաշինյանի ժողովրդականությունը զգալիորեն վատթարացել է Հայաստանում և, ամենայն հավանականությամբ, Սփյուռքում՝ 2018 թվականի նրա նախնական արտասովոր ժողովրդականության համեմատությամբ։

Ադրբեջանի և Թուրքիայի առնչությամբ Հայաստանի առջև ծառացած կարևորագույն հարցերում հայերի մեծ մասը շատ բացասաբար է տրամադրված ցանկացած զիջման՝ իրենց երկու թշնամական հարևան երկրների հետ հարաբերությունները բարելավելու համար:

Վերոնշյալ հարցերից մի քանիսի պատասխանողները ոչ մի կասկած չեն թողել, որ վարչապետի հաճախակի պնդումը, թե ինքն ունի «ժողովրդի մանդատը», այլևս չի համապատասխանում իրականությանը։ Փաշինյանի և նրա  կուսակցության վարկանիշը զգալիորեն նվազել է, հատկապես 2020 թվականի պատերազմում Հայաստանի ջախջախիչ պարտությունից հետո։ Նրա  կուսակցությունը հաղթել է անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններում՝ գրանցված ընտրողների մոտ 25 տոկոսով, ինչը Հայաստանի ընդհանուր բնակչության փոքր տոկոսն է։

Քանի որ ողջ Սփյուռքում նման հարցախույզեր չեն անցկացվում, ապա ոչ ոք չգիտի Փաշինյանի ստույգ վարկանիշը սփյուռքահայերի շրջանում։ Ամեն ինչ վկայում է այն մասին, որ նրա վարկանիշը Սփյուռքում ևս կտրուկ անկում է ապրել, ինչպես Հայաստանում: Ուստի, չնայած վարչապետի չափազանց բարձր վարկանիշին, երբ նա առաջին անգամ եկավ իշխանության 2018 թվականին, նրա հետևորդներն այժմ կազմում են հայերի շատ ավելի փոքր մասը Հայաստանում և Սփյուռքում։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի