Սաուդյան Արաբիայի թագաժառանգը կայցելի Էրդողանին
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը չորեքշաբթի կայցելի Անկարա և սպասվում է, որ կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Associated Press-ը։
Հաղորդագրության համաձայն՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Թուրքիայի նախագահի հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները։
Ավելի վաղ թագաժառանգն այցելել էր Եգիպտոս և Հորդանան։ Թուրքիան կլինի Արքայազնի Մերձավոր Արևելք կատարած շրջագայության վերջին կանգառը։