ԱՄՆ-ն չի հանդուրժի Ռուսաստանի ագրեսիան ինքնիշխան, անկախ երկրների դեմ․ Նեդ Փրայս
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի հանդուրժի Ռուսաստանի ագրեսիան ինքնիշխան, անկախ երկրների դեմ, գրում է Turan-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ ակնարկել էր, որ հարեւան երկրները կարող են բախվել Ուկրաինայի ճակատագրին, եթե երես թեքեն իրենից։
«Ի՞նչ է Խորհրդային Միությունը. Սա պատմական Ռուսաստանն է», - ասել է Պուտինը։ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Turan-ի թղթակցի հարցին՝ «Արդյո՞ք Միացյալ Նահանգները կպաշտպանի Ռուսաստանի հարևաններին, ինչպիսիք են Վրաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը և այլք»։
Փրայսը նշել է, որ Վաշինգտոնի աջակցությունը Ուկրաինային «հստակ ազդանշան է», որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի ռուսական ագրեսիան ինքնիշխան անկախ պետությունների դեմ։
«Մեր միջազգային գործընկերներն էլ դա չեն հանդուրժի»,- ընդգծեց նա։