Ուկրաինայի արագացված մուտքը Եվրամիություն չի լինի
Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու արագացված ընթացակարգ չի լինի, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարար Կլեման Բոնը, փոխանցում է Europe 1-ը։
Բոնի խոսքով՝ Ուկրաինան ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ կստանա մոտ ապագայում, դրանից հետո կսկսվի երկար բանակցային գործընթաց։
Նա նշել է, որ բացառություններ չեն լինի։ Նա նաև հավելել է, որ Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ է կատարել խիստ պահանջներ՝ պայքար կոռուպցիայի դեմ, օրենքի գերակայություն, լրատվամիջոցների ազատություն։