Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել ուկրաինական անօդաչուի հարվածից հետո
Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Ռոստովի մարզի Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է, տուժածներ չկան»,- հայտնել են վարչությունից։
Ռոստովի մարզի Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանում հրդեհը սկսվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի ընկնելուց հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է տեղական իշխանությունների աղբյուրը։
«Հրդեհից առաջ գործարանի աշխատակիցները նկատել են ուկրաինական անօդաչու թռչող սարք, որը մխրճվել է գործարանի կառույցների մեջ, որից հետո պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել»,- ասել է գործակալության զրուցակիցը։