Լոնդոնը մերժել է վիզաներ տրամադրել ԵԱՀԿ ԽՎ-ում ռուսական պատվիրակությանը
Մեծ Բրիտանիան հրաժարվել է վիզաներ տրամադրել Ռուսաստանի պատվիրակությանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հուլիսյան նստաշրջանին մասնակցելու համար, ասել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։
«Հաշվի առնելով, որ Ռուսաստանի Դաշնային ժողովի մշտական պատվիրակության բոլոր անդամները գտնվում են Միացյալ Թագավորության պատժամիջոցների ցուցակում, մենք անհապաղ խնդրեցինք վեհաժողովի ղեկավարությանը, ինչպես նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը լուծել վիզաների հարցը»,- Ջաբարովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։
«Մենք ստացել ենք պատասխան, որ բրիտանական կառավարությունը բառացիորեն չի կարող վիզա տրամադրել ԵԱՀԿ-ում ռուսական պատվիրակության անդամներին, ինչ նպատակով էլ նրանք այցելեն երկիր»,- ասել է նա։
Ջաբարովի խոսքով՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 29-րդ տարեկան նստաշրջանը կանցկացվի հուլիսի 2-6-ը Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում։