ԵՄ-ն մտավախություն ունի, որ Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները աշխարհում կհանգեցնեն «զանգվածային սովի»
Եվրամիությունը մտավախություն ունի, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտության հետևանքները կհանգեցնեն «զանգվածային սովի» և կառաջացնեն միգրացիոն նոր ալիքներ Հյուսիսային Աֆրիկայից, գրում է El Pais թերթը՝ վկայակոչելով եվրոպական կառույցների զեկույցը:
Վերլուծաբանները կարծում են, որ Հյուսիսային Աֆրիկայում «աղետալի զանգվածային սովի» աճող վտանգը կհանգեցնի «սոցիալական բողոքի նոր ալիքների, ներքին տեղահանումների և միգրացիայի դեպի հարևան շրջաններ և, հնարավոր է, դեպի ԵՄ»։
Բրյուսելը կարծում է, որ Իսպանիան և Իտալիան ապագա ճգնաժամում կբախվեն ամենալուրջ միգրացիոն ալիքներին։