Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մոտենում է 1000-ին
Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի, հաղորդում է տեղական Tolo News հեռուստաալիքը։
Մամուլի ասուլիսում հայտնել են նաև, որ տուժել է 610 մարդ։
«Թալիբան» շարժման առաջնորդը Հայբաթուլլահ Ախունդզադան կոչ է արել միջազգային հանրությանը և մարդասիրական կազմակերպություններին օգնություն ցուցաբերել Աֆղանստանին երկրաշարժից հետո։