Արևմուտքը հերթական անգամ սխալ խաղադրույք է կատարել. Զախարովա
«Ես կցանկանայի ինձ թույլ տալ կասկածի տակ առնել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդի հայտարարության անկեղծությունը»:
Այս մասին այսօր ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետ կապված։
«Կարծում եմ, որ խաղադրույքը, ինչպես միշտ, կատարվել է այն բանի վրա, որ մենք մեկուսացման մեջ ենք ընկղմվելու։ Բայց նորից սխալ հաշվարկեցին, նորից ձախողեցին, այս հայեցակարգով մեզնից մեկուսացան, մինչդեռ արտաքին աշխարհը միայն եվրատլանտյանով չի սահմանափակվում»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։