Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գաղտնի բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ. Գաբրելյանով
Իր տելեգրամյան ալիքում ռուսաստանցի հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը գրել է.
«Ինչպես ինձ տեղեկացրել են Կրեմլում իմ իրազեկ աղբյուրները, Մոսկվա է ժամանել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ գաղտնի բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ հուլիսի 1-ին Լաչին քաղաքը հանձնելու եւ Ադրբեջանի կողմից կառուցված ճանապարհի այլընտրանքային հատվածի գործարկման վերաբերյալ:
Լաչինի միջանցքը կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Արայիկը հայտնի խաբեբա է ու գործարար, ով Արցախում միլիոններ է վաստակել ու վաստակում: Ինչպես ասում են ղարաբաղցիները, եթե Արայիկը դավաճանել է իր՝ պատերազմի հերոս եղբոր հիշատակը, ապա Հայրենիքը հեշտությամբ կվաճառի: Ի՞նչ երեսով է նա վերադառնալու Ստեփանակերտ»: