Իրանում մահափորձ է իրականացվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայության ղեկավարի դեմ
Իրանում մահափորձ է իրականացվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայության ղեկավար Հոսեյն Թայեբի դեմ, հայտնում է MigNews-ը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության ԶԼՄ-ների հաղորդագրությունը։
Ենթադրվում է, որ Թայեբը հոսպիտալացվել է: Նրա վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում։ Անհայտ է նաեւ, թե ովքեր են կանգնած սպանության հետեւում։
Նշվում է նաև, որ Իսլամական Հանրապետության ղեկավարությունը վերջերս պահանջել է Թայեբին հեռացնել զբաղեցրած պաշտոնից՝ աշխատանքում անհաջողությունների համար։