Մոլդովայի եվրաինտեգրման գործընթացը կարող է տևել ավելի քան 10 տարի
Մոլդովայի եվրաինտեգրման գործընթացը կարող է տևել ավելի քան 10 տարի, Moldova 1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է փոխվարչապետ, հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոլաե Պոպեսկուն։
«ԵՄ-ին մեր անդամակցության գործընթացը կտևի տարիներ, գուցե մեկ տասնամյակ, գուցե ավելի երկար»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նախարարը նշել է, որ ակնկալում է ԵՄ անդամակցության առավելություններից օգտվելու հնարավորություն՝ երկրի անդամակցությունից հետո։