ԱՄՆ բանակը կարող է մնալ առանց ամենահզոր միջուկային ռումբերի
Առաջիկա տարիներին ԱՄՆ բանակը կարող է մնալ առանց ամենահզոր միջուկային ռումբերի։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Կոնգրեսի տեղեկատվությանը, ԱՄՆ Զինված ուժերի ռազմավարական հրամանատարությունն ունի մոտ 50 B83 միջուկային ռումբ՝ 1,2 մեգատոն հզորությամբ։ Նրանք ծառայության են անցել 1983-ին և ժամկետը լրացել են 2020-ականներին։
Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի փորձագետների կարծիքով՝ այդ ռումբերն արդեն հնացած են և դրանք քայքայում են ուրանը: Ընդ որում, նման զինամթերքի արդիականացումը պահանջում է շատ մեծ ծախսեր։
Միջուկային անվտանգության ազգային վարչությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն այժմ զբաղվում է B61 ատոմային ռումբի արդիականացմամբ։ Մինչև 2026 թվականը նախատեսվում է արտադրել 480 ռումբ և մոտ հարյուրը տեղադրել Եվրոպայում։ Նոր օդային ռումբերը կդառնան ավելի ճշգրիտ և հեշտությամբ կառավարվող: