Այսօր մենք ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ կտանք Ուկրաինային և Մոլդովային. Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը վստահություն է հայտնել, որ ԵՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովը Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուների կարգավիճակ կտա։
«Վստահ եմ, որ այսօր մենք թեկնածուի կարգավիճակ կտանք Ուկրաինային և Մոլդովային»,- մեջբերում է Gazeta.ru-ն։
Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Կլեման Բոնը հայտարարել էր, որ հունիսի 21-ին ԵՄ երկրները քաղաքական կոնսենսուսի են հասել հունիսի 23-24-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։