Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Շարժման շուրջ լայն համախմբում հնարավոր չէ ձևավորել քաղաքացուն խնդրելով, առավել ևս վիրավորելով. Ռուբեն Հակոբյանի բաց նամակը՝ «Դիմադրությանը»

ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների քաղաքական բոյկոտը և փողոցի ակտիվ գործողությունները միջազգային կառույցներին ու նիկոլատերերին ի ցույց դրեցին, որ Հայաստանում առկա է քաղաքական և պետական կառավարման ճգնաժամ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը։

««Դիմադրություն» շարժումը կարևոր նշանակություն ունեցավ հասարակության զգալի հատվածին պարտվածի և նվաստացածի ծանր հոգեվիճակից դուրս հանելու, ազգային ոգին հրապարակ բերելու և բազմահազար քաղաքացիների՝ ազգային օրակարգի շուրջ համախմբելու գործում։ Դա Շարժման, թերևս, ամենակարևոր և անուրանալի ձեռբերումն է։

«ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների քաղաքական բոյկոտը և փողոցի ակտիվ գործողությունները միջազգային համապատասխան կառույցներին ու նիկոլատերերին ի ցույց դրեցին, որ Հայաստանում առկա է քաղաքական և պետական կառավարման ճգնաժամ՝ ինչքան էլ նրանք փորձեն այն չտեսնելու տալ և գերլեգիտիմացնել իշխանություններին ու նրանց գործողությունները։

Պետք է արձանագրել նաև, որ Շարժումը մեծապես նպաստեց Սփյուռքում հակաիշխանական վերաբերմունքի հստակ առարկայացմանը։

Իհարկե, կան նաև այլ ձեռքբերումներ, որոնց տարբեր առիթներով անդրադարձել եմ, բայց այս դիտարկումներով ուզում եմ անդրադառնալ Շարժման գործողություններում տեղ գտած որոշ թերություններին ու բացթողումներին, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ, ակնկալելով, որ դրանք կարժանան Շարժումը ղեկավարողների ուշադրությանը։ Ի վերջո՝ Շարժման գլխավոր նպատակը Հայաստանը հակաազգային իշխանություններից ազատելն է։

1. Մայիսի 10-ի հանրահավաքից հետո ակնհայտ դարձավ, որ Շարժումը չունի քաղաքացու համար գաղափարաքաղաքական հասկանալի շեշտադրումներով գործողությունների հստակ ծրագիր, իսկ «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան»՝ քաղաքագիտական ու քաղաքական առումներով ակնհայտ խոցելիությամբ լոզունգները կարող են լինել իրական գործողությունների հետևանք և ոչ նպատակ, առավել ևս՝ ծրագիր։

2. Անհրաժեշտ է հասարակությանը ներկայացնել գործողությունների հասկանալի և հստակ ծրագիր, որտեղ քաղաքացին պետք է տեսնի իր ներկայության անհրաժեշտությունն ու գործողությունների դաշտը։ Ներկայացվածները չեն կարող դիտվել որպես realpolitik-ի չափորոշիչներով ու շեշտադրումներով հիմնավորված և համակողմանի մշակված այլընտրանքային ծրագիր։

3. Շարժման մեջ ընդգրկված ուժերը սկզբում հայտարարեցին, որ այն լինելու է համաժողովրդական, վերկուսակցական, հասարակության բոլոր հատվածները համախբելու միասնական հարթակ, ինչը, ցավոք, չիրականացվեց։ Չեմ ցանկանում նորից կրկնվի Հայրենիքի փրկության շարժման սխալները։
Կարծում եմ, քավության նոխազ փնտրելու և սեղանի տակից ոտքերով միմյանց խփելու փոխարեն պետք է ընդունել սխալներն ու համախոհաբար լուծումներ գտնել։

4. Այդպես էլ քաղաքացու համար անհայտ մնաց, թե ովքեր են հարթակում ղեկավարում Շարժումը, ինչ կենսագրություն և քաղաքական ստորագրություն ունեն... Ինչքան էլ անմնացորդ և ամբողջությամբ Իշխան Սաղաթելյանը նվիրված է Շարժմանը, իսկ դա, ի պատիվ Իշխանի, ակնհայտ է, այդուհանդերձ, չեմ կարծում, որ հրապարակայնորեն նրան նշանակել որպես Շարժման միակ ղեկավար և պատասխանատու՝ ազնիվ է ու ճիշտ։
Ղարաբաղյան շարժման ղեկավարներին հասարակությունը գիտեր անուն առ անուն և նրանց ակնհայտ վստահում էր, ինչը չափազանց կարևոր էր։ Պետք է օգտվել «Ղարաբաղ» կոմիտեի՝ թափանցիկ ու հրապարակային գործելաոճից։
Հարթակից մատուցվող պատկերը անհրաժեշտ չափով չի նպաստում Շարժման ժողովրդականացմանն ու ընդլայնմանը։

5. Ակնհայտ է, որ մերօրյա պետրոս գետադարձի հրաժարականը կարող է լինել միայն պարտադրանքով և դրան հասնելու համար պետք է ունենալ 60 և ավելի հազարանոց փողոց՝ գործողությունների հստակ ծրագրով։ Անիմաստ կլինի օգոստոսին ԱԺ-ում դնել նրա անվստահության հարցը, եթե այս պայմանները ապահովված չեն։ Այլապես դա կլինի մի նոր չարչրկված ջրբաժան՝ իր հետ հասարակությանը «սնելով» նոր հիասթափություններով։

6. Գագիկ Ջահանգիրյանի զրույցի գաղտնազերծումը բավարար է փաստելու Հայաստանում Սահմանադրության չգոյության մասին, ինչի եթերային գոյությունը համառորեն փորձում է պաշտպանել Շարժումը, հայտարարելով՝ իշխանափոխություն՝ միայն սահմանադրական նորմերի սահմաններում... Ո՞ր Սահմանադրության... Այն, որի վրա գործող իշխանությունն անենօրյա ռեժիմով ոտքերը սրբում և բռնաբարու՞մ է...

Նորից ուզում եմ հիշեցնել՝ ոչ թե պետությունն է Սահմանադրության համար, այլ Սահմանադրությունը՝ պետության...

7. Շարժման շուրջ հասարակական լայն համախմբում հնարավոր չէ ձևավորել քաղաքացուն խնդրելով, համոզելով, առավել ևս՝ նրան վիրավորելով՝ (ով մեզ հետ չի՝ նիկոլական է)։ Նրան պետք է սնել ոչ միայն տեսանելի և այլընտրանքային իրական ծրագրերով, այլ նաև այն իրականացվելիք գործողությունների հստակ ճանապարհային քարտեզով։
Պետք է հրաժարվել հոգնեցնող և անարդյունք հանրահավաքներից ու երթերից (օրինակ դրանցից մեկը՝ վերջինը)։

8. Շարժումը պետք է դիմի Հայաստանի և Արցախի հանրապետությունների բոլոր նախագահներին, վարչապետերին՝ առաջարկով, որպեսզի, մի կողմ դնելով իրենց անձնական համակրանքներն ու հակակրանքները, այս օրհասական պահին միասին հանդիպել ու քննարկել ստեղծված ծանրագույն վիճակը և ուղիներ գտնել՝ դե ֆակտո կայացած Արցախ պետությունն արյունածոր վերքի վերածած և Հայաստանի սուբյեկտայնությունը զրոյացրած իշխանություններին հեռացնելու հարցը։ Անկախ նախկին իշխանությունների կողմից թույլ տրված սխալներից ու բացթողումներից, նրանք մեր քաղաքացուն հանձնեցին պատերազմական վիճակում գտնվող պետության համար համեմատաբար անվտանգ, տարածաշրջանում ռազմական և քաղաքական լուրջ գործոն հանդիսացող արժանապատիվ պետություն, ինչն այսօր ինքնասպանվում և սրընթաց գլորվում է դեպի անդունդ։

Հարկավոր է օր առաջ կասեցնել այս պետականակործան ընթացքը»,- գրել է նա։