NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տնտեսություն

Գործարարները Լարսի անցակետի հետ կապված խնդիրն ընդունում են իրենց բիզնեսի բաղկացուցիչ մաս. Վահան Քերոբյան

Այս տարվա զարգացումներին զուգընթաց կտրուկ ավելացել է Լարսի անցակետի վրա ճնշումը, և բազմաթիվ բեռնատարներ, որոնք առաջ ուղիղ Եվրոպայով մտնում էին Ռուսաստան, պետք է շրջանցեն այդ ամբողջ տարածաշրջանը։ Ամենամոտ անցակետը Լարսի անցակետն է։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարը նշեց, որ ինքը հունիսի 11-ին Վերին Լարսի անցակետում հանդիպել է ռուս գործընկեր Մաքսիմ Ռիշետնիկովի հետ, որպեսզի միասին տեսնեն, թե ինչ լուծումներ կարող են տալ, որպեսզի խնդիրը լուծվեր։

«Կարող եմ ասել, որ մեր պայմանավորվածության արդյունքում հունիսի 20-ին արդեն ՌԴ կառավարությունը որոշում է ընդունել երկրորդ մաքսազերծման զոնա բացել Վերին Լարսի անցակետի մոտակայքում, որն ըստ մեր գնահատականների՝ պետք է մոտավորապես 30%-ով ավելացնի թողունակությունը։ Դա այսօրվա 400, 450 ընդհանուր մեքենաների փոխարեն 600, 700 մեքենան է»,- նշեց Քերոբյանը՝ շեշտելով, որ խոսքն օրականի մասին է։

Անդրադառնալով առկա խնդրին՝ կապված ձկնեղենի և ծաղիկների հետ, Քերոբյանը նշեց․ «Մենք մեր վրացի գործընկերներին՝ վերջերս կատարած այցի ժամանակ, խնդրել ենք, որպեսզի ծաղիկներն ու թարմ ձուկը ևս մտցնեն արագ փչացող ապրանքների կատեգորիայի մեջ, որոնք կարողանան առանց հերթի անցկացնել Վրաստանի տարածքով և հնարավորինս արագ մոտենան Վերին Լարսի անցակետին։ Բազմաթիվ տնտեսվարողներ վնասներ են կրել։ Մենք դա տեսնում ենք և աշխատում ենք իրենց հետ։ Ընդհանուր առմամբ, մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և պետք է դիտարկենք ժամանակի մեջ։ Այսինքն՝ եթե տնտեսվարողներն ինչ-որ պահի վնաս են կրել, բայց տարվա ընթացքում հնարավորություն ունեն վերականգնել իրենց վնասներն ու շահույթով աշխատել, ապա մենք դա համարելու ենք ընդամենը բիզնես ռիսկ։ Իսկ եթե տեսնենք, որ խնդիրը խորն է, ապա, բնականաբար, օժանդակության ծրագիր կմշակենք։ Հիմա, այս պահին, մենք փորձում ենք հնարավորինս արագ շտկել իրավիճակը։ Եվ մեզ համար իրավիճակի շտկելը Վրաստանում հերթերի բացակայությունն ապահովելն է»։

Քերոբյանը, սակայն նշեց, որ դեռ տեղեկություն չունի՝ ներառվել է ձկնեղենն անցնող մթերքների հետ, թե ոչ, բայց հավաստիացրեց, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի ձկնեղենն ընդգրկվի, ներառվի գյուղմթերքի հետ անցնելուն։ 

Հարցին, եթե տեղյակ չէ, ներառվել է, թե ոչ, ապա ինչպե՞ս տնտեսվարողները կարող են ապավինել նախարարությանն ու կառավարությանը։ Ի պատասխան, Քերոբյանը նշեց․ «Գիտե՞ք, ձեր նշած խնդիրը 20 տարեկան է, եթե ոչ 30։ Բոլոր տնտեսվարողները Լարսի անցակետի հետ կապված խնդիրն ընդունում են որպես իրենց բիզնես բաղկացուցիչ մաս։ Էսպես ասենք՝ տարվա ընթացքում ինչ-որ քանակի օրեր Լարսը փակ է լինելու, ինչ-որ քանակի խնդիրներ են լինելու, հերթեր են լինելու․․․ Դա արդեն այսպես ասած՝ հայկական բիզնես պլանների մեջ ներառված բիզնես ծախս է, ռիսկ է։ Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ և՛ Էկոնոմիկայի նախարարությունը, և՛ Կառավարությունը համակերպված չեն այդ ռիսկի գոյության հետ։ Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ ռիսկն այլևս գոյություն չունենա և մեր տրանսպորտային ընկերությունները կարողանան շատ ավելի կանխատեսելի տրաֆիկով ճանապարհորդել դեպի Հայաստան»։