Զապորոժյեում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սահմանների վերացման մասին խոսք չկա. Պեսկով
Զապորոժյեում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սահմանների վերացման մասին խոսք չկա: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, պատասխանելով Զապորոժյեի հետ Ռուսաստանի Դաշնության սահմանի վերացման հնարավորության մասին հարցին, ասել է, որ այս մասին խոսելը ճիշտ չէ։
Զապորոժիեի շրջանի ռազմական-քաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովն ավելի վաղ հայտարարել էր, որ չպետք է լինի պետական սահման Ուկրաինայի հարավի շրջանների և Ռուսաստանի Դաշնության միջև։
«Ըստ երևույթին, դա հարցի լրիվ ճիշտ շարադրանք չէ… Դա բացառվում է», - ասել է Պեսկովը: