Ուկրաինան Արևմուտքից ստացել է առանց GPS համակարգի հաուբիցներ
Ուկրաինան առանց GPS համակարգի M777 հաուբիցներ է ստացել Արևմուտքից, որպեսզի այդ տեխնոլոգիաները չհայտնվեն Ռուսաստանի ձեռքում:
Այս համակարգը թույլ է տալիս հաուբիցները միավորել մեկ հետախուզական և հարվածային համալիրում՝ օգտագործելով անօդաչու թռչող սարք և հակամարտկոցային ռադիոտեղորոշիչ կայաններ:
«Եթե մարդիկ չեն ցանկանում կորցնել իրենց տեխնոլոգիաները, ապա չես կարող ստիպել նրանց զենք մատակարարել»,- ասել է աղբյուրը։