Արեւմուտքը մակրոտնտեսության մեջ իր սխալների համար պատասխանատվությունը գցում է աշխարհի վրա․ Պուտին
Արեւմուտքը մակրոտնտեսության մեջ իր սխալների համար պատասխանատվությունը գցում է աշխարհի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ելույթ է ունեցել ԲՐԻՔՍ-ի գագաթաժողովում, գրում է «Комсомольская правда»-ն։
«Արեւմուտքը մակրոտնտեսության մեջ իր սխալների համար պատասխանատվությունը գցում է աշխարհի վրա։ Միայն ազնիվ եւ փոխշահավետ համագործակցության հիման վրա կարող ենք ելքեր փնտրել համաշխարհային տնտեսության մեջ ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար»,-ասել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինի խոսքով՝ ԲՐԻՔՍ-ի երկրները առաջատար են պետությունների միջեւ հարաբերությունների բազմաբեւեռ համակարգի ձեւավորման կուրսի մշակման հարցում որ կարելի է հույս դնել Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրների վրա, որոնք անկախ քաղաքականություն են վարում։