Նորակոչիկների հետ պարապմունքներ են անցկացվել
Ամառային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ զորամասերում անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Նորակոչիկները ծանոթանում են զինծառայության առանձնահատկություններին, զինված ուժերի կանոնագրքերի պահանջներին և անվտանգության պահպանման կանոններին։