«Դիմադրություն» շարժման անդամ-պատգամավորներն Արցախում են
«Դիմադրություն» շարժման անդամ-պատգամավորները հունիսի 21-23-ը Արցախի Հանրապետութունում, եռօրյա այցի շրջանակներում, հանդիպումներ ունեցել տեղի քաղաքական ուժերի, ԱՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչների եւ ԱՀ պաշտոնաթող նախագահների հետ:
Ներկայացնելով շարժման գլխավոր նպատակը, այն է՝ դիմադրությունը Հայաստանի արտաքին թշնամիներին, երկրին սպառնացող սպառնալիքներին, նրանք նշել են, որ վճռական են իրենց գործողություններում, որ շարժումը նոր թափ է հավաքել եւ, որ ամենակարեւորն է, ամեն ինչ անելու են Հայաստանում իշխանափոխության հասնելու համար: