Եվրոպական խորհուրդը Ուկրաինային և Մոլդովային շնորհել է ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ
Եվրոպական խորհուրդը հինգշաբթի՝ հունիսի 23-ի երեկոյան, Ուկրաինային շնորհել է Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։ Այս որոշումը Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ միաձայն պաշտպանել են ԵՄ բոլոր առաջնորդները։ Այս մասին Twitter-ում հայտնել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելը։
Նույն կարգավիճակը ստացել է Մոլդովան։