Ուկրաինական բանակը ստիպված կլինի լքել Սևերոդոնեցկ քաղաքը
Ուկրաինական բանակը ստիպված կլինի լքել Սևերոդոնեցկ քաղաքը, ուրբաթ առավոտյան իր Telegram ալիքում գրում է Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերխի Գայդայը։
«Ցավոք, մենք ստիպված կլինենք դուրս բերել մեր զինվորականներին Սևերոդոնեցկից, քանի որ անիմաստ է լինել քանդված դիրքերում, զոհերի թիվն աճում է»,- գրում է Գայդայը։
Ըստ Գայդայի՝ Սևերոդոնեցկում, որը ռուսները ամեն օր ռմբակոծում են արդեն չորս ամիս, շենքերի 90%-ը ավերվել կամ վնասվել է։