Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Հայաստանում իշխանություն ունեն թուրքերը, ամերիկացիները, ազերիները, եվրոպացիները, ԼԳԲՏ-ները․ Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անկառավարելի վտագավոր քաոս: Հայաստանը ներսից չի կառավարվում, և բռնել է ինքնաոչնչացման ճանապարհը: Իշխանական թիմը դարձել է անկառավարելի: Ակամայից թվում է, թե նիկոլից «վախենում են» և պատրաստ են կատարել նրա բոլոր պահանջները: Բայց իրականում նիկոլը վաղուց չի կառավարում երկիրը: Նա խաբում է հասարակությանը: Նրան խաբում են իր թիմի գրեթե բոլոր ներկայացուցիչները:

Հրապարակային դաշտում նրանք հանդես են գալիս գոյություն չունեցող ձեռքբերումներով, սակայն իրական կյանքում ժողովուրդը ոչինչ չի շահում, ոչ մեկի կյանքում տեղի չեն ունենում փոփոխություններ, բացի համընդհանուր բարդակից:

Չկա պայքար սպառնացող թշնամու դեմ, չկա պայքար քաղաքական հովանավորչության ու կոռուպցիայի դեմ, չկա պայքար աճող աղքատության դեմ, չկա պայքար ընդլայնվող հանցագործությունների դեմ, չկա պայքար ահագնացող արտագաղթի դեմ, չկա պայքար սողացող գնաճի դեմ, չկա պայքար ճչացող անգրագիտության դեմ և այլն: Միակ «սրբազան» պայքարը, որը մղվում է երկրում, դա ընդդիմության դեմ տարվող պայքարն է` կապիտուլյանտների դավաճանական իշխանությունն ու պաշտոնները պահելու նպատակով:

Այդ պայքարի միասնական ճակատում են կառավարությունը, ԱԺ մեծամասնությունը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, ՔԿ-ն, դատախազությունը, ԲԴԽ-ն, ՊՊԾ-ն, ՊՎԾ-ն, ԱԽՔ-ը, պետեկամուտների կոմիտեն, Հանրային հեռուստաընկերությունը, մեր և օտարերկրյա որոշ դիվանագիտական առաքելությունները, ՀՌՀ-ն, սորոսի գրասենյակն ու իր ԶԼՄ-երը, օտարերկրյա փողերով սնվող ՀԿ-ները, նիկոլի գրպանային «ընդդիմադիր» կուսակցությունները, սոցցանցերի ՊՈԱԿ-ի կեղծարար «վարպետներն» ու իշխանական կայքերը, մարզպետարանները, ՏԻՄ-երը, խոշոր բիզնեսի որոշ ներկայացուցիչներ և այլն: Այս ամենը միասին վերցրած` ոչ ավելի են, քան 1400-1500 մարդ (ՀՀ չափահաս բնակչության մոտ 0,07%): Ընդհամենը 1500 մարդով, օգտագործելով իշխանական ողջ ռեսուրսները, հրամայելու «իրավունքը», հանրային ու բիզնես ֆինանսները, պետական կառավարման համակարգը, տեղեկատվական բազմազան մանիպուլյացիաներն ու կեղծիքը, բիրտ ուժ կիրառելու միջոցով տպավորություն են ստեղծում, իբրև թե Նիկոլն ունի իշխանություն: Այնինչ` նիկոլը նոյեմբերի 9-ից հետո` Հայաստանում չունի իշխանություն:

Հայաստանում իշխանություն ունեն թուրքերը, ամերիկացիները, ազերիները, եվրոպացիները, ԼԳԲՏ-ները և այլն: Ռուսներին և հայ ժողովրդի որոշ մասին թվում է, թե իրենք իշխանություն ունեն Հայաստանում, սակայն դա այդպես չէ և իվերջո նրանք խաբված ու կորցրած են դուրս գալու այս քաոսից:

Ինչ վերաբերում է 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների անոմալ սինդրոմին, ապա այն դեռ պետք է պարզվի: Որովհետև այդպես չի լինում, որ վաճառված արյունալի պատերազմից հետո, բունկերներից ու թաքստոցներից դուրս չեկող իշխանությունները, ազգի համար ոչ մի սփոփիչ գործողություն, ոչ մի նշանավոր գործ չանելով` հանկարծ վերընտրվում են: Այստեղ , մութ անկյուններում թաղված շատ մեծ շան գլուխ կա: Չեմ հավատում, որ մեր ժողովրդի մի մասը (23%-ը կամ 680.000 մարդ) ձայն է տվել դավաճանության մեջ հիմնավոր կասկածվող կապիտուլյանտին: Ես լավ կարծիք ունեմ մեր ժողովրդի մասին:

Անկառավարելի վտագավոր քաոս է:

Ահա մեր երկրում այսօր առկա իրավիճակի բնութագիրը: Քաոսն ու ճգնաժամը ընդգրկել են ոչ միայն քաղաքական կառավարման ոլորտը, այլ նաև սոցիալական, տնտեսական, իրավական, մշակութային, կրթական, տեղեկատվական ու ընդհուպ մինչև հոգևոր ոլորտները:

Ընդդիմադիր շարժման նպատակը` Արցախն ու Հայաստանի ինքնիշխանությունը պահելն է: Թույլ չտալ, որպեսզի երկիրը կազմաքանդվի և հայությունը երկրորդ անգամ ենթարկվի սպանդի, տեղահանման ու նսեմացման: Պայքարելով ընդդիմության դեմ, Նիկոլն ու կապիտուլյանտ խունտան ոչ միայն իրենց կաշին են ժամանակավորապես փրկում, այլ արգելափակում են Հայաստանի ու Արցախի վերականգնման շանսերը:

Անհրաժեշտ է իրավիճակի արագ հանգուցալուծում: Նիկոլը պետք է հեռանա, Հայաստանը պետք է վերականգնվի, Արցախը պետք է վերածնվի: Երեքն էլ միմյանցից կախված օրախնդիրներ են, երեքն էլ հնարավոր: Երեքն էլ բացառապես կախված են հայ մարդու կամքից»։