Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Բայդենը ճանապարհ բացել Ալիևի հակահայկական ու կոռումպացված ռեժիմին ամերիկյան օգնության համար. ՀՅԴ Հայ դատի գրասենյակ

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հաղորդմամբ` չնայած Հայաստանի Հանրապետության ու Արցախի նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիային, նախագահ Ջո Բայդենը կրկին հրաժարվել է 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից և ճանապարհ բացել Ալիևի հակահայկական ու կոռումպացված ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրման համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մեկնաբանելով նախագահ Բայդենի որոշումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Նախագահ Բայդենի որոշումը՝ Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերմանը «կանաչ լույս» է, ինչը կրկին քաջալերում է Ալիևին շարունակել հայ ռազմագերիների անօրինական բանտարկությունը, Արցախի դեմ մահաբեր հարձակումներն ու Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացումը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակելու է աշխատել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարության հետ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը զրոյացնելու և 907-րդ բանաձևի կատարումից հրաժարվելու նախագահական իրավասությունը սահմանափակելու համար»։

Նախագահ Բայդենը մինչև պաշտոնավարումը ստանձնելը, 2020թ․ հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ «Միացյալ Նահանգները պետք է ամբողջությամբ իրականացնի և չհրաժարվի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի պահանջներից և դադարեցնի ռազմական տեխնիկայի հոսքը դեպի Ադրբեջան»: Առաջին անգամ Բայդենն իր դիրքորոշումից հրաժարվեց 2021թ․ ապրիլի 23-ին։

907-րդ բանաձևը, ուժի մեջ է մտել 1992 թվականին և նախատեսում է կանոնադրական սահմանափակումներ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող օգնությանը, քանի դեռ Ադրբեջանի կառավարությունը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում դադարեցնելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումներն ու հարձակումները։ 2002թ․ Կոնգրեսը ԱՄՆ նախագահին հնարավորություն տվեց ամեն տարի հրաժարվել 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից, ինչը ամերիկյան նախագահներն անում են ցայսօր։

Հատկանշական է, որ 907-րդ բանաձևի պահանջների կատարումից այս հրաժարմանը նախորդել էր տարեսկզբին ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի հատուկ հաղորդումն այն մասին, որ ամերիկյան ռազմական օժանդակությունն Ադրբեջանին հաշվի չի առել Հարավային Կովկասում ուժի հավասարակշռության խախտման հավանականությունը և վերջինիս վերաբերյալ Պետդեպարտամենտը պատշաճ կերպով չի զեկուցել Կոնգրեսին։ Համաձայն զեկույցի՝ 2002-ից 2020թթ․ ընթացքում Ադրբեջանը ստացել է 808 մլն դոլարի ամերիկյան օգնություն։

Ադրբեջանին ամերիկյան բազմաբնույթ ռազմական օժանդակությունից զրկումը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկն է, և այդ ուղղությամբ հանձնախմբի աշխատանքներն ամենօրյա ռեժիմով շարունակվում են։