Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Բա լավ, ո՞վ խանգարեց, որ չստացվեց կանգնեցնել պատերազմը. հանրայինից՝ հանրությանը՝ վտանգավոր ուղերձներ

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Արամ Հովհաննիսյանի հոդվածը, որը NEWSPRESS.am-ը հրապարակում է ամբողջությամբ.

«Օրերս նախագահ Վահագն Խաչատուրյանը հանրայինի եթերում էր։ Պատկերը, մեղմ ասած, տխուր էր։ Փորձենք առանձնացնել այդ տխրահռչակ հարցազրույցից մի քանի քանի դրվագ:
Պետրոս Ղազարյանը հարց է ուղղում նախագահին. «Ընդդիմությունը թեզ ունի, թե Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դուք համաձա՞յն եք սրա հետ»: Սրան ի պատասխան նախագահը պատասխանում է, որ «պետք է ելնել իրականությունից» և որ պիտի մեզ համար «մանևրելու տեղ» թողնենք:

Եկեք արձանագրեք, որ ՀՀ նախագահը, Հանրային հեռուստաընկերության եթերում, որևէ կերպ չի կարողանում հայտարարել, որ իր հարյուր հազարավոր հայրենակիցներ՝ իր հետ նույն կապույտ անձնագիրը կրողներ, չեն ապրելու իրենց ոչնչացումը ազգային նպատակ հռչակած և մինչև ատամների ծայրը միլիտարիզացված Ադրբեջանի կազմում: Ի՞նչ մանևրելու մասին է խոսքը, պարոն նախագահ, երբ ձեր ադրբեջանցի գործընկերը ոչ միայն հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, նման հարց գոյություն չունի, այլև՝ արգելում է օգտագործել «Լեռնային Ղարաբաղ»անվանումը և հայտարարում, որ միջնորդները անելիք չունեն։Ու՞մ ես ինչի տեղ դնում։

Իսկ հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի խոսակցության ձայնագրությունը, պատասխանում է, որ չի ուզում մեկնաբանել այդ դեպքը՝ հավելելով միայն, որ հաճելի դեպքերից չէ: Այսինքն՝ երկրի նախագահը բացարձակապես ոչ մի ասելիք չունի ԲԴԽ նախագահի կողմից սահմանդրությամբ արձանագրված՝ օրենսդիր և գործադիր իշխանությունների անջատ լինելու կարևորագույն դրույթի ջախջախման, իրավական բեսպրեդելի և ուղղակի խուլիգանական վարքագծի մասին: Գուցե, իր վաղեմի ընկերոջ և թիմակցի օրինակին հետևելով, նա նույնպես չի մեկնաբանում «հացի սեղանի շուրջ» խոսվածը:
Երբ Երևանում բազմահազարանոց ցույցեր էին, նախագահ Խաչատուրյան ձկան պես լուռ էր, ասելիք չուներ։ Հետո աշխատակազմը հայտարարեց, թե նախագահը ուշադիր հետևում է իրադարձություններին։ Երկրի ներքին կյանքը նախագահի համար ներկայացո՞ւմ է, ինչ է, որ ուշադիր հետևի։

Օրեր առաջ էլ մեր նախագահը գովաբանում և հիանում էր ներքին զորքերի և ոստիկանության պրոֆեսիոնալիզմով ու գործողություններով: Եկեք փաստենք, որ մարտի 1-ը և դրա «զոհ» լինելը իրենց քաղաքական բրենդը դարձրած քաղաքական թիմի կարկառուն անդամը հիանում է երիտասարդ աղջիկների ծեծով, տարեց մարդկանց ենիչերու դաժանությամբ «քացու տակ տվող» ոստիկաններով, հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում, խաղաղ ցուցարարների վրա լուսաձայնային նռնակների կրակոցի արդյունքում տասնյակ ծանր վիրավորվածներ ունենալու փաստով և ոստիկանական անարխիայով:

Հարցազրույցի ընթացքում Վահագն Խաչատրյանն ասաց, որ պետք է, բացասական երևույթներից բացի, նաև խոսել իրենց իշխանության կատարած դրական գործերից: Ասելով, որ «30 տարի Հայաստանի փողոցները չեն ասֆալտապատվել, իսկ իրենք երեք տարում ասֆալտապատեցին»: Թարգմանաբար՝ ՀՀ նախագահը ՀՀ քաղաքացիններին առաջարկում է մոռանալ 5000 զոհերին, տասնյակ հազարավոր վիրավորներին, հազարավոր խեղված ընտանիքներին, ընկած Շուշին և պարզապես տապալված Արցախը և ուրախանալ ասֆալտապատված փողոցներով:

Հ.Գ. Վերջում կուզեմ մեկ հարց հղել երկրի թիվ մեկ ինտերվյուերին. ինչպե՞ս կարելի է ողջ հարցազրույցի ընթացքում չհարցնել Վահագն Խաչատրյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը նրա կողմից հնչեցված «Իրականում մենք ցանկանում էինք ավելի վաղ դադարեցնել, ինչ-որ կերպ ավարտել պատերազմը, և ես գիտեմ Ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին կանգնեցնելու, մենք այդ մասին զրուցել ենք նաև Սերգեյ Վիկտորովիչի հետ», մտքի մասին:
Ինչպե՞ս կարելի էր չհարցնել. վերջը ո՞վ խանգարեց, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարի։ Ալիևն ասում է՝ ես կողմ էի, Պուտինն ասում է՝ ես էլ, ՀՀ նախագահն ասում է, որ տեղյակ է դրա մասին ու շնորհակալություն հայտնում Պուտինին։ Բա լավ, ո՞վ խանգարեց, որ չստացվեց կանգնեցնել պատերազմը»։