Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Լայքերը հաշվեք ու վարչապետին զեկուցեք այն, ինչ ձեր սրտով է. ՔՊ-ականը դժգոհ է

Արդեն 1 տարուց ավել է, որ ինձ ստիպեցին աշխատանքից ազատման դիմում գրեմ։ Գրեցի էդ դիմումը, որովհետեւ անչափ շատ եմ սիրում իմ քաղաքը, ու քաղաքական՝ կառավարություն-Մարության լարված իրավիճակին ավելորդ բենզին չլցնելու համար, որոշեցի որ այդ պահի համար ճիշտը դա էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչության նախկին պետ Հայկ Հովաննիսյանը։

Նա նաև նշել է.

«Լինելով ՔՊ կուսակցության անդամ, վստահ էի, որ իմ ներդրած ուժն ու ցուցաբերած ցանկությունը երկրին, մայրաքաղաքին, ստույգ ոլորտին բարիք բերելուն աննկատ չի մնա ու անպայման «կօգտագործվի» ի նպաստ քաղաքի, սպասում էի համապատասխան արձագանքի, բայց ցավոք սրտի դա լոկ իմ երևակայության արդյունքն էր ու գոնե ես այդպես էի կարծում։ Պայքարել լավի համար ու արժանանալ 0-ի, այն դեպքում, երբ ում դեմ պայքարում էիր ստանձնում են ավելի պատասխանատու պաշտոններ…

Արդեն 1 տարուց ավել է, ես չեմ ղեկավարում Երևանի քաղաքապետարանի, «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչությունը, որը պետք է պրակտիկ և ոչ թե լոկ խոսքերով կազմակերպեր մայրաքաղաքի թափոնների տեսակավորման, վերամշակման համձնման և աղբի կառավարման ոլորտի՝ տեսակավորմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Այնինչ տպավորություն է, որ քաղաքում այդ մասով ոչինչ արված չէ։

Ցավում եմ, որ 21-րդ դարում, եղածը առաջ տանելու, ոլորտը զարգացնելու փոխարեն, համակերպված եք «թոշակառուների» վարչություն պահել քաղաքային իշխանության կազմում, ովքեր վճարվում են մեր՝ Երևանցիներիս վճարված հարկերից, ոչինչ չանելու համար։

Շատ չեմ ուզում խորանալ աշխատանքիցս ազատվելու գործընթացին, բայց էդ ամենը կազմակերպողներ «ջան», մեկ է ես ամեն օր ձեզ «ամենայն բարիք» մաղթելով պայքարում եմ իմ, իմ ընտանիքի, 3 որդիներիս ապագան կառուցելով։

Էնքան մարդ չեք, որ ձեր սրտի ուզածը ուր ու ոնց պետքա փաթեթավորում ու զեկուցում եք, բոլորիս էլ ճակատագիրը նույն հանգրվանին է տանելու, դա հիշեք ուղղակի դուք որպես բանսարկու եք լքելու այս աշխարհը։ Դա է ձեր բնույթը։

Ի՞նչ չեմ արել որպես կուսակցական, ՀՀ քաղաքացի…. Ընտանիքս տանը թողնելը ու Արցախյան պատերազմին մասնակցելս, մինչեւ վերջ երկրին ու կառավարությանը վստահելը այդ դժվար պահին երեւի իմ սխալն է եղել։

Մյուսներդ էլ, ներառյալ ՔՊ վարչության անդամներդ, ձեր բուն գործառույթը չկատարելու համար, որ չհետաքրքրվեցիք ու չասեցիք «Այ ախպեր, մեր կուսակից ընկերն էր, որ պայքարել էր մինչեւ ու 2018-ից հետո էս երկրում 0,1% փոփոխություն դեպի լավը բերելու համար, ի՞նչ եղավ էս մարդուն»։

Հ.Գ. Լայքերը հաշվեք ու վարչապետին զեկուցեք այն, ինչ ձեր սրտով է, թե ով ում է լայք դրել ու ինչի համար (ըստ ցանկության), տենց ձեր կերած «… քերը կլղոզեք, կմարսեք»։ Մեկա էդ մարդը զբաղված է, ինչ էլ ասեք գլուխ չի դնելու»: