Արցախի նախագահի մամուլի խոսնակը մոռանում է, որ Հանրապետության նախագահը նաև ԱՀ Անվտանգության խորհրդի նախագահն է
Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թերևս ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանի մոտ այնքան մեծ է գայթակղությունը հակադարձելու, հակառակվելու Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին և մասնավորապես ինձ, որ մոռանում է, որ Արցախի Հանրապետության նախագահը նաև ԱՀ Անվտանգության խորհրդի նախագահն է, որին էլ դիմել եմ Հանրապետության համար այս ծայրահեղ անհրաժեշտ և նշանակություն ունեցող հարցով: Վերջում մի փոքր խորհուրդ՝ ուշադիր եղեք»: