Հունիսի 29-ին՝ քննարկում, հուլիսի 1-ին՝ հանրահավաք․ «Դիմադրություն» շարժման առաջիկա ծրագրերը
«Դիմադրություն» շարժումը կշարունակի առաջիկայում պայքարը շարունակել նույն ֆորմատով. չորեքշաբթի օրերին կկազմակերպվի քննարկում, ուրբաթ օրերին՝ հանրահավաք, շաբաթվա ընթացքում հրատապ միջոցառումներ, լինելու դեպքում կտեղեկացվի մասնակիցներին, Ֆրանսիայի հրապարակում երթից հետո տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Դրա համար չորեքշաբթի օրը՝ 19.30, հավաքվում ենք, բովանդակային քննարկում ու զրույց է տեղի ունենալու շարժման անդամների հետ, իսկ հաջորդ հանրահավաքը՝ հուլիսի 1-ին՝ 19.30 այս հրապարակում»,- ասել է նա։