Տիգրան Քեոսայանը խոստացել է առանց թույլտվության գալ «հարազատ խորհրդային» Ղազախստան
Ռուս ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը Газета.Ru-ին ասել է, որ «հումորով» է անդրադառնում Ղազախստան մուտքի արգելքին և ահաբեկիչների հետ նույն ցուցակում ընդգրկելուն։
Ուրբաթ օրը KazTAG գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը ներառվել է Ղազախստանի սեւ ցուցակում։
Քեոսայանի խոսքով՝ կգա այն պահը, երբ ինքը կկարողանա Ղազախստան գալ՝ առանց երկրի իշխանություններից թույլտվություն խնդրելու։
«Անհավանական հումորով եմ վերաբերվում, այնպես եմ վերաբերվում։ Ծիծաղելի է, ուղղակի ծիծաղելի: Ես, հավանաբար, հարվածեցի մի շատ ցավոտ կետի կամ մի կետի, որը նրանց անհավանական վախ է առաջացնում: Ուստի ես լրագրողի գործը ճիշտ եմ արել։ Անպայման կգամ Ղազախստան։ Եվ ես թույլտվություն չեմ խնդրի Ղազախստանի իշխանություններից։ Կգա պահը, երբ ես անպայման կգամ իմ հայրենի Ղազախստան, իմ հայրենի, խորհրդային, նորից եմ կրկնում, Ղազախստան, որտեղ ես մեծացել եմ»,- վստահ է Քեոսայանը։