Օսլոյում երկու մարդ է զոհվել, 14-ը՝ վիրավորվել գեյ-ակումբում հրաձգության հետևանքով
Նորվեգիայի մայրաքաղաքի ոստիկանությունը Twitter-ում հայտնել է, որ Օսլոյում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել։ Տուժել է 14 մարդ, նրանցից մի քանիսը ծանր վնասվածքներ են ստացել։
Հանցագործության վայրի մոտ կասկածյալը ձերբակալվել է։ Հարձակման դրդապատճառներն անհայտ են։
Հանցագործությունը տեղի է ունեցել Օսլոյի կենտրոնում գտնվող The London Pub հայտնի գեյ բարում և գիշերային ակումբում: Շաբաթ օրը՝ հունիսի 25-ին, Օսլոյում նախատեսվում է գեյ-շքերթ։