Զելենսկին դիմել է Թբիլիսիում գտնվող ցուցարարներին
Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ուրբաթ երեկոյան հազարավոր մարդիկ մասնակցել են Եվրամիության հետ ինտեգրմանն աջակցող ցույցին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աուդիո հղումով դիմել է Թբիլիսիում ցուցարարներին, գրում է Deutsche Welle-ն։
Ուկրաինայի նախագահը Դոնբասը և Ղրիմը համեմատել է Աբխազիայի և Ցխինվալի շրջանի հետ և ասել, որ Ուկրաինան չի հանձնվի, քանի դեռ չի վերադարձրել իր տարածքները։
Նա նաև նշել է, որ Ուկրաինան ստացել է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, և Վրաստանն այս ճանապարհին է։ «Գնա, մենք քեզ կօգնենք։ Ուկրաինան և Վրաստանը ընդմիշտ միասին են»,- Զելենսկու խոսքերը ցնծությամբ ողջունել են հրապարակում։