Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել բոլոր պաշտոնական շփումները Թայվանի հետ
Ամերիկյան P-8A Poseidon հակասուզանավային պարեկային ինքնաթիռը հունիսի 24-ին թռել է Թայվանի նեղուցի վրայով։ Չինաստանը բողոքով է պատասխանել ԱՄՆ-ին՝ մեղադրելով Վաշինգտոնին «խաղաղությունն ու կայունությունը խաթարելու մեջ», գրում է CNN-ը։
ԱՄՆ-ի հնդկ-խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը երեկ հայտնել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի Poseidon ինքնաթիռը հատել է Թայվանի նեղուցը միջազգային օդային տարածքում։ «Միացյալ Նահանգները կշարունակի թռչել, նավարկել և գործել այնտեղ, որտեղ թույլատրվում է միջազգային իրավունքով, ներառյալ Թայվանի նեղուցում», - նշել է հրամանատարությունը:
Ի պատասխան՝ չինական բանակը հայտարարել է արևելքում օդային և ցամաքային ուժերի մոբիլիզացման մասին: «Մենք խստորեն բողոքում ենք Թայվանի նեղուցում խաղաղությունն ու կայունությունը խաթարելու նպատակով Միացյալ Նահանգների կանխամտածված գործողությունների դեմ»,- ասել է Չինաստանի բանակի Արևելյան մարտական հրամանատարության ներկայացուցիչը։
Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել բոլոր պաշտոնական շփումները Թայվանի հետ։