5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում
Այսօր առավոտյան Իրանի Հորմոզգան նահանգի Բանդար Չարաք քաղաքում 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնը տեղական ժամանակով 08:07-ին երկրաշարժ է գրանցել։
Երկրաշարժը տեղի է ունեցել 22 կմ խորությամբ։ Այն զգացվել է Բանդար Աբաս, Քիշ Բանդար Լենգեհ քաղաքներում։
Այլ վնասների մասին առայժմ չի հաղորդվում։