Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ավստրիացի խորհրդարանականների հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննա պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի արտաքին գործերի կոմիտեի եւ Ավստրիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի անդամներին:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է՝ Հայաստանն այսօր տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն խաղաղության հաստատման օրակարգ է առաջ քաշում:
Նա շնորհակալություն է հայտնել Ավստրիայի խորհրդարանի գործընկերներին՝ 2020 թ. աշնանն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ Արցախի դեմ ագրեսիան դատապարտող քննարկումների եւ հայտարարությունների, ինչպես նաեւ Ազգային խորհրդի կողմից միաձայն ընդունված «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ» բանաձեւի համար: