Իսրայելցի զինվորները անցնող մեքենաների վրա քարեր նետող պաղեստինցի դեռահասի են սպանել
Հորդանան գետի արեւմտյան ափին իսրայելցի զինվորների կողմից պաղեստինցի դեռահաս է սպանվել այն բանից հետո, երբ վերջիններս կրակ են բացել մի խումբ պաղեստինցիների վրա, որոնք քարեր են նետել անցնող մեքենաների վրա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իսրայելական բանակին։
Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է՝ մահացածը 16 տարեկան է եւ նրա սպանությունը «մահապատիժ» է անվանել։
Ըստ իսրայելական բանակի՝ մի քանի պաղեստինցիներ վտանգի են ենթարկել Ռամալլա քաղաքի մոտակայքում գտնվող գլխավոր ճանապարհի երկայնքով անցնող խաղաղ բնակիչներին, քարեր նետել նրանց վրա եւ հրաժարվել ենթարկվել կանգ առնելու հրամաններին:
«Դեպքի վայրում գտնվող զինվորները կասկածյալներին կանգնեցրել են ստանդարտ օպերատիվ ընթացակարգերի համաձայն՝ մարտական կրակը որպես վերջին միջոց կիրառելով»,- ավելացրել են բանակում: