Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

2025-ին ընդառաջ պետք է հնարավորինս լավ պատրաստվել․ Նաիրի Հոխիկյան

Հեռուստամեկնաբան, լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ռուս-ուկրաինական հակամարտության լարվածության ֆոնին Թուրքիան և Մեծ Բրիտանիան ձգտում են բացել երկրորդ ճակատ, որի լավագույն հատվածը, ըստ թուրքական տեսակետի, Արցախն է։ Սա է պատճառը, որ Ադրբեջանը վերջին 2-3 ամիսների ընթացքում ավելի հաճախ է ստեղծում խնդիրներ առաջնագծում, սադրանքներ կիրառում ինչպես ՀՀ և Արցախի զինված ուժերի, այնպես էլ ռուս խաղաղապահների նկատմամբ։

Քչերին է հայտնի, թե ինչ բախումներ են եղել ու լինում ռուսների և ադրբեջանցիների միջև։ Ռուսական կողմը ամեն կերպ ձգտում է դա լռության մատնել, քանի որ հիմա իրեն ոչ մի կերպ ձեռնտու չէ Արցախում խորացնել լարվածությունը թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց հովանավոր Մեծ Բրիտանիայի հետ։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ուկրաինային ամենաշատ զենք մատակարարողներից մեկը Թուրքիան է, իսկ թուրքական «Բայրաքթար» աթս-ները մեծ վնաս են տալիս ռուսական բանակին։ Սա բացահայտ խոսում է ռուս-թուրքական հիբրիդային պատերազմի մասին, որը կարող է տեղի ունենալ նաև Արցախում և ՀՀ Սյունիքի մարզում, եթե մենք զգոնությունը չպահպանենք։

Այս ֆոնին նաև Հայաստանում կան մարդիկ և քաղաքական ուժեր, որոնք ախորժակով ուտում են թուրքական ու բրիտանական կտերն ու իրենց թվում է, թե ռուսներին հայհոյելով կամ այստեղից դուրս քշելով՝ մենք կդառնանք ուժեղ ու երջանիկ։ ՌԴ-ն այստեղ, իհարկե, իր աշխարհաքաղաքական շահի համար է եկել ու հաստատ հայերի սիրուն աչքերի համար չի միլիարդավոր դոլարներ ծախսում զենքի ու շինարարության վրա։ Այդ փողը ռուսները մեծ ուրախությամբ կծախսեին իրենց մոտ, բայց հասկանում են, որ Հայաստանը (Արցախով հանդերձ) ռազմավարական անչափ կարևոր նշանակություն ունի բոլոր խոշոր խաղացողների համար։

Հանքահումաքային ռեսուրսների մասին առանձին կխոսեմ։

Այս համատեքստում չի կարելի թույլ տալ, որ Արցախում որևէ տեսակի լարվածություն հիմա առաջանա։ Ոմանց խաբել են, թե պատերազմ հրահրելով՝ մենք կկարողանանք մեկ զարկով երկու նապաստակ խփել՝ ազատագրել Հադրութն ու Շուշին, դուրս հանել ռուսներին։

Իրականում այս պահին պատերազմը աղետալի կարող է լինել։ Չունենք ազգային իշխանություն, որը կփորձեր համախմբել ուժերը և ճիշտ օգտագործել թշնամու դեմ, չունենք նաև դաշնակիցների իրական աջակցություն, քանի որ բոլոր հնարավոր դաշնակիցները զբաղված են ուկրաինական պատերազմով։ Այս պարագայում Թուրքիան ու Ադրբեջանը գործի կդնեն իրենց ողջ արսենալը։

Իհարկե, չեմ բացում փակագծերը, թե մենք ինչ ունենք թշնամու դեմ, որը շատ ցավոտ կլինի նրանց համար, բայց բոլոր դեպքերում լարվածություն հրահրել հիմա չի կարելի, ոչ մի դեպքում չի կարելի։ 2025-ին ընդառաջ պետք է հնարավորինս լավ պատրաստվել»: