Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Այս քարուքանդ ճանապարհը կապում է Սյունիքը Հայաստանի մնացյալ հատվածների հետ. Գեղամ Մանուկյան (տեսանյութ և լուսանկարներ)

Այս քարուքանդ ճանապարհը կապում է Սյունիքը Հայաստանի մնացյալ հատվածների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` գրառմանը կից տեսանյութ և լուսանկարներ հրապարակելով ճանապարհահատվածից:

«Ասֆալտապատման հողատու ավազակների ավերը...

Ամեն անգամ Արցախի մի կարևոր մասի, Շուշիի, Հադրութի կորստյան, հազարավոր զոհերի, վիրավորների, անարդարության, աշխարհում մեր երկրի ու ժողովրդի ներկայացուցիչների գլխիկոր շրջելու հայտարարություններին ի պատասխան՝ այս հողատուների գլխավոր ու թերևս միակ փաստարկ-արդարացումն ասֆալտապատումն է։ Հրապարակում են թվեր տասնյակ կիլոմետրերի մասին՝ մոռանալով Քարվաճառի նորակառույց ճանապարհը, եղածն ու արվածը։ Նախօրեին Մեղրի գնալուց նորից ասֆալտը եկավ մտքիս։ Այս անգամ կորսված, 2020 թվականի դեկտեմբերին գաղտնի, դավադիր փաստաթղթով թշնամուն հանձնված Սյունիքի Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կարմրաքար հատվածի փոխարեն, պարտադրված ենք բոլորս երթեւեկել իշխանության կողմից իբրեւ փրկօղակ ու այլընտրանք ներկայացված Տաթև- Աղվանի-Շրվենանց-Կապան ճանապարհով։ Աչք փակելու, ապագա խոստանալու, դավադրաբար թշնամուն Սյունիքի միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը հանձնելն արդարացնելու համար իշխանությունը բազում կոռուպցիոն, անօրինական քայլերով ծախսեց ընդհանուր առմամբ (ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ) 5 մլրդ 274 մլն դրամ, հանուն 43 կիոլմետրանոց ճանապարհի։ Բոլորը նախորդ տարի ճանապարհի կառուցման ու բացման ժամանակ նկարվեցին, հպարտացան, հայտարարեցին, թե իրանական բեռնատարները կարող են ազատ երթեւեկել։

Սա 2021 թվականին, երբ հողատուները հայտարարում էին, թե ճանապարհը կառուցվել է, ձմռանն արդեն Նիկոլը վնասված ճանապարհի համար արդարանում էր՝ արագ են արել ու ասֆալտի մեկ շերտ է դրվել։ 2020-ին իհարկե այլ բան էր խոստանում… «հիմա շատ կարևոր է, որպեսզի մենք այդ ճանապարհի բնականոն և անվտանգ գործունեությունը կարողանանք ապահովել »։ (2020 թ. 16 դեկտեմբեր, Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույց)։

Ավիրվածությունը կապ չունի ասֆալտի շերտերի հետ։ Նիկոլը Հայրենիքի մի հատվածը տվել է թշնամուն, փոխարենը չի կարող անվտանգ ու ապահով այլ ուղի գտնել, ու սարերով անհնար է ապահով մայրուղի կառուցել։

Իսկ հիմա նայեք նախօրեին արված այս լուսանկարները, դիտեք տեսանյութերը։ Սա՞ է այընտրանքային միջպետական ճանապարհը, անվտանգը, ասֆալտապատածը, բարեկարգվածը։

Այս քարուքանդ ճանապարհը կապում է Սյունիքը Հայաստանի մնացյալ հատվածների հետ։ Փող ուտել, ասֆալտը խժռել, կոռուպցիա…սրանք նիկոլի հետ կապ չունե՞ն։

Ի դեպ, առանձին ներկայացնում եմ Սյունիքի մեկ այլ՝ M2 ճանապարհահատվածի՝ Սարավան-Սարալանջի քանի օր առաջվա վիճակը (լուսանկարները՝ մեկնաբանությունում)։ Գրեթե փակ մայրուղի, ավերակ վիճակ։ Շինարարներն արդարանում էին՝ նախորդ տարի սխալ են կառուցել։ Հիմա նորից սարքում են։ Ու ասֆալտով հպարտացող, ասֆալտի ավազակների աչքը որևէ մեկը աչքը չի խոթում, թե ինչու է նոր արված, տեսանյութերում գեղեցիկ ներկայացված ասֆալտի մակերեսը մոտ կես մետր ավելի նեղ։ Դե հաշվեք, որքան տասնյակ միլիոն դրամ գնաց ու կորավ։

Երեկ Մեղրիից վերադառնալիս մտքումս էր Սյունիքում ամեն քայլափոխի հանդիպող մեր հայրենակիցների առաջին հարցը՝ տեսա՞ր ճանապարհի վիճակը։ Պատասխանս կարճ էր. լուծումը մեկն է՝ դրան ու իր թիմակից հողատու ավազակներին օր առաջ դուրս շպրտել»,- գրել է նա»: