Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Ներքին ու արտաքին շրջափակման մեջ հայտնված ու մեկուսացվող Նիկոլը, եթե ժամանակին ասում էր «Ելք կա», հիմա ասելու է՝ «Ելք չկա». Արտակ Զաքարյան

Նիկոլն ու կապիտուլյանտների խունտան, կարելի է ասել ամբողջությամբ մեկուսացվում են: Արտաքին աշխարհը թքած ունի նիկոլական իշխանության վրա: Ո՞վ կհարգի այն իշխանությանը, որը մի մահճակալից մյուսն է վազում` սպասարկելով ամենատարբեր, որպես կանոն իրար հակասող ու ազգային շահեր չունեցող օրակարգը: ՌԴ արտգործնախարար Լավրովի` Բաքվից արված վերջին հայտարարությունները շառաչյուն ապտակ էին նիկոլական պոլիշորային արտաքին քաղաքականությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնակարար Արտակ Զաքարյանը:

«Արևմուտքը քամում է նիկոլիզմից առավելագույնը (ԱՄՆ նախկին նախագահ Ռուզվելտի` Նիկարագուայի երբեմնի դիկտատորի հասցեին արված կարճ քոմենթի ոճով): Արտաքին աշխարհի համար հեռանկար չունեցող հայկական իշխանությանը մեկուսացրել են այն աստիճան, որ վերջիններս իրենց գոյությամբ պարտական լինեն միայն դրսի ուժերի բարեհաճությանը:

Հայաստանի ժողովուրդը մեծ հաշվով անտարբեր է ու առայժմ կողք քաշված: Քաղաքական ընդդիմության հետ բոլոր հնարավոր կամուրջներն այրելուց հետո, նիկոլիզմն այն աստիճան է այլայլվել, որ վերջին հույսերը մնացել են 3-ից 5 մարդ պարունակող մի քանի փսևդո կուսակցություններ: Ընդհուպ անցել են ֆեյք Ռամկավարներ հորինելուն ու հետները նկարվելուն:

Նիկոլին արդեն բացահայտ բոյկոտում են նաև լրատվամիջոցները: Քաղաքական ճգնաժամը ցրելու Նիկոլի բոլոր փորձերն ավազե տնակի պես փլվում են ու երկրում չի մնացել քաղաքական ռեսուրս, որը մինչև վերջ կսատարի կապիտուլյանտին:
Հայաստանի ընդդիմադիր դաշտն ինքնակազմակերպվում է բավականին համբերատար, խելացի ու հեռահար հաշվարկներով: Ընդդիմադիր շարժման փողոցային պայքարն իր ծրագիր մինիմումն իրականացրել է: Կապիտուլյանտներն այլևս միայնակ ու խորքային են ուտելու իրենց եփած դավաճանական ճաշը, որն իհարկե մարսել չի ստացվելու և հայ ժողովրդի համբերության բաժակը շուտով լցվելու է:

Ոչ ոք բարոյական իրավունք չի ունենալու մեղադրել խորհրդարանական ընդդիմությանն անգործության մեջ: Ընդդիմության կողմից ամեն բան բավարար չափով արվել է, և ամեն նոր պրոբլեմի մասին բավարար չափով զգուշացվել է: Պայքարն էլ չի դադարում ու չի դադարելու, և ինչպես ասում են` գնդակը ժողովրդի դաշտում է:

Նիկոլն իր պատասխանատվության հետ մնացել է լրիվ մենակ: X պահին, կամ ինքն է փախնելու իր թիմի վրայից` ներքաղաքական ճգնաժամը վերածելով կոլապսի, կամ թիմն է փախնելու Նիկոլի տակից` ստեղծելով իշխանափոխության համար լիարժեք իրավա-քաղաքական դաշտ:

Արտաքին ուժերը շտապում են իրականացնել Նիկոլի ստորագրած թղթի (9 նոյեմբեր 2020) վերջին արարը` Բերձորն ու կյանքի ճանապարհը թուրքերին հանձնելը:
Թե թուրքերի կառուցած «ալտերնատիվ» ճանապարհն ինչքանո՞վ է ծառայելու Արցախին ու Հայաստանին` առայժմ հարց է: Փաստն այն է, որ նիկոլական կառավարությունը, դե-յուրե և դե-ֆակտո կրկին տարածքներ է հանձնելու: Դրանով Գորիսի ու հարակից շրջաններն ամբողջությամբ թիրախավորվելու են և Հայկական Բանակն առաջիկայում չի կարողանալու լիարժեք ապահովել Հայաստանի անվտանգությունը: Արցախի հարցում կախվածությունը դառնալու է անխուսափելի, իսկ Հայաստանով անցնելիք թուրք-ադրբեջանական միջանցքը` փաստացի:

Ներքին ու արտաքին շրջափակման մեջ հայտնված ու մեկուսացվող Նիկոլը, եթե ժամանակին ասում էր «Ելք կա», հիմա ասելու է՝ «Ելք չկա»:

Ինչ վերաբերում է ուժայիններին շահագործելով` իշխանությունը պահելուն, ապա հարց է առաջանում. ի վերջո, ոստիկանն ինչո՞ւ պետք է վտանգելով իր ապագան ու կյանքը` մտնի նիկոլիզմի դավադիր պատասխանատվության տակ: Հատկապես, որ ոստիկանության ներսում ևս արշալույսները խաղաղ չեն:

Այս ամենը շատ լավ գիտակցում են կապիտուլյանտները, դրա համար ակտիվորեն անցել են հասարակության ուշադրությունը շեղող գործողությունների: Փորձում են կրկին օգտագործել հասարակության էմոցիաները, ավելացնել պոպուլիզմի չափաբաժինը, ամենաստոր ձևով սևացնել ընդդիմադիրների կերպարները, գլխավոր ողբերգություններից շեղող թեմաներ նետել դաշտ և այլն:

Սակայն, այդ կարճատև տեղեկատվական խայծերն այլևս չեն ունենում առաջվա էֆեկտը: Մարդկանց կարող ես հիմարի տեղ դնել, բայց չի նշանակում, որ մարդիկ հիմար են: Բոլոր սոցհարցումները ևս ցույց են տալիս, որ Նիկոլը մնացել է միայնակ, և չունի հանրային աջակցություն»,-գրել է Զաքարյանը: