«G7»-ի առաջնորդները մտահոգված են տնտեսական ճգնաժամով
«G7»-ի երկրների ղեկավարներին անհանգստացնում է մոտալուտ տնտեսական ճգնաժամը՝ համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման և գնաճի կտրուկ ֆոնին: Այս մասին հայտնում է РБК-Украина-ն։
Մեծ յոթնյակի երկրների ղեկավարները քննարկել են դրա հետ կապված ռիսկերը համաշխարհային տնտեսությանը նվիրված աշխատաժողովի ժամանակ։
«Մեծ յոթնյակի բոլոր անդամները մտահոգված են մեր առջև ծառացած ճգնաժամով, որոշ երկրներում տնտեսական աճի դանդաղում, գնաճ, հումքի պակաս, էներգառեսուրսների մատակարարման ընդհատումներ, այս բոլոր գործոնները միասին զգալի խնդիրներ են խոստանում», - ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։