Թուրքիան «ցանկացած պահի» կարող է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում
Թուրքիան «ցանկացած պահի» կարող է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում։ Այս մասին Haberturk-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։
Նրա խոսքով՝ Թուրքիան արդեն երեք խոշոր գործողություն է իրականացրել այս տարածաշրջանում եւ «ոչ մեկից թույլտվություն չի խնդրել»։
«Մեր նախագահն ասաց, որ գործողությունը կարող է սկսվել ցանկացած պահի։ Այն պահին, երբ մենք սպառնալիք ստանանք, կարվի անհրաժեշտ ամեն ինչ»,- ասել է Քալինը։
Նա հավելել է, որ գործողությունն ուղղված չի լինի Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ։