Ինչո՞ւ 1992-ին փակեցինք Հայաստանի հետ սահմանը. Էրդողանի մամուլի քարտուղարը՝ Արցախյան հիմնախնդրի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին
Մենք 1992 թվականին փակեցինք Հայաստանի հետ սահմանները Ղարաբաղի «օկուպացիայի» պատճառով։ Հիմա պայմանները փոխվել են։ Ղարաբաղյան խնդիրը լուծվել է ադրբեջանա-թուրքական միության կողմից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը Haberturk-ին տված հարցազրույցում։
Նա նշեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան միավորվեցին, իսկ Ղարաբաղը ձեռք բերեց ազատություն։
«Այնուհետև մենք սկսեցինք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս գործընթացը ներկայումս արագորեն զարգանում է: Խնդիրները լուծելով՝ պետք է առաջ շարժվել»,- ասել է Էրդողանի խոսնակը։