Իլհամ Ալիևը մասնակցել է Քարվաճառում զորամասի բացմանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 26-ին Քալրվաճառի շրջան կատարած այցի շրջանակում մասնակցել է զորամասի մարտական դրոշի հանձնմանը նվիրված հանդիսավոր արարողությանը։ Այս մասին տեղեկանում ենք Haqqin.az-ից։
Ըստ հաղորդագրության՝ պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Իլհամ Ալիեւին պատմել է նոր ռազմական ճամբարի գլխավոր հատակագծի մասին։