Թրամփը հայտնել է հոկտեմբերի 7-ի հարձակման երրորդ տարելիցին Նեթանյահուի հետ ունեցած զրույցի մասինFlydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթելԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱրթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվեցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԻսպանիայի խոշորագույն արհմիությունները համընդհանուր գործադուլ են հայտարարել բնակարանային ճգնաժամի պատճառովԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցըՄեզ ամեն օր ահաբեկում են, առաջարկում են նոր զիջումներ, իսկ ովքեր համաձայն չեն, հալածվում են (տեսանյութ)Carlsberg-ը կգնի PepsiCo-ի գործարանները Հայաստանում և Վրաստանում. ReutersԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինԱնհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ միայնակ մեկնել Բաքու․ Լիլիթ ԳալստյանԻ՞նչ է միակողմանիորեն զիջել Փաշինյանը՝ Ալիևի հետ պայմանավորվածությունների շրջանակներում․ ՍաղաթելյանԿոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան ՀակոբյանՀորմուզի նեղուցում լցանավերի վրա հարձակումների թիվը՝ Իրանի հետ պատերազմի սկզբից ի վեր հասել է առավելագույնին. ReutersԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԵվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ առևտրային քաղաքականություն վարելՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՎերջին երեք տարիներին Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ ԶաքարյանԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերՂազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերումՈր հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց․ նա տեղափոխվում է Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայրԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԿարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Հնդկաստանը Ուկրաինային և Ռուսաստանին ներկայացրել է հրադադարի սեփական ծրագիրըՀայկական ծագման արտադրանքի արտահանման ծավալները ԵՄ աճել են գրեթե 70 տոկոսով. ՀՀ էկոնոմիկայի նախարարԱզգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակներըՀայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներԵրթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբՁերբակալված ուսուցիչը 30 տարվա մանկավարժ է` 4 երեխայի մայր. HraparakՓաշինյանի հետ անգամ ֆեյք լուսանկարում հայտնվելն անձնական վիրավորանք է, AI-ով նկարը ստեղծել են Քոչարյանի աջակիցները. Միքայել ՄինասյանՄրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերըՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրարԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԷջմիածնում բժշկական կենտրոնի կառուցումը կտևի 2–3 տարի. ՀՀ առողջապահության նախարարԵրեմ Սարգսյանի գործով CCBE-ն ընդգծել է փաստաբանի անկախության և գաղտնիքի պաշտպանության կարևորությունըՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՕշականում միասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջԵկեղեցին չի փորձում ձեռք բերել պետական իշխանություն. նա փորձում է պահել այն, ինչ պետությունը չի կարող փոխարինել՝ հոգևոր միասնությունը, ինքնությունն ու հիշողությունըԱրբանյակային լուսանկարները վկայում են Իրանի միջուկային օբյեկտում նոր ակտիվության մասինՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +23-ի. եղանակը առաջիկա օրերինՈստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է մանկահասակ երեխային գրկած քաղաքացին ձերբակալվելԹաղման նպաստ կստանան միայն անապահովները. որոշել են գումարը հատկացնել այս պահին ապրող թոշակառուներին. ԹորոսյանՍեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27%-ովԻնչու է հայի ձերբակալությունը հայտնվում է սոցցանցերում, իսկ հային ահաբեկող ադրբեջանցու ձերբակալմումն ամեն կերպ քողարկվում. ընդդիմադիր պատգամավորը՝ Փաշինյանին
Հասարակություն

Միայն շարունակական համբերությամբ ու հետևողականությամբ ձեր՝ արդեն իսկ դրած հիմքով կհասնենք մեր ակնկալած արդյունքին. Ժաննա Անդրեասյան

Հանդիսավոր արարողությամբ Դիլիջանի միջազգային դպրոցում ամփոփվել են Տավուշի մարզում հանրակրթության նոր չափորոշչի առաջին փուլի փորձարկման արդյունքները։

Միջոցառմանը ներկա են գտնվել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության անդամ Ֆրենկ Հեսսը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանը։

Միջոցառման նպատակն էր ամփոփել հանրակրթական ուսումնական հաստատություններում պետական նոր կրթական չափորոշիչների ներդրման փորձարարական ծրագիրը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել ծրագիրը կյանքի կոչած թիմին՝ թե՛ մանկավարժներին, թե՛ կազմակերպիչներին ու վերապատրաստողներին, թե՛ աջակիցներին. «Այս օրը թող լինի ոչ թե դժվարություններից ու խնդիրներից խոսելու, այլ միմյանց շնորհավորելու և շնորհակալություն հայտնելու օր, որպեսզի կարողանանք առաջ գնալ, որովհետև աշխատանքներն ամենևին չեն ավարտվել, և մեզ նոր փորձություններ են սպասվում։ Սիրելի՛ մանկավարժներ, այս մեկ տարվա ջանասեր աշխատանքի շնորհիվ դուք գտել եք խնդիրների լուծման ճանապարհը ոչ միայն ձեր, այլև ամբողջ երկրի բոլոր դպրոցների ու աշակերտների համար, քանի որ դուք էիք առաջամարտիկները։ Միայն շարունակական համբերությամբ ու հետևողականությամբ ձեր՝ արդեն իսկ դրած հիմքով կհասնենք մեր ակնկալած արդյունքին»։

Հանրակրթական նոր չափորոշիչների ներդրման ծրագիրը մեկնարկել է 2021 թ. ԿԳՄՍ նախարարության ու Համաշխարհային բանկի (ՀԲ) համագործակցությամբ, այն ֆինանսավորվել է ԵՄ-ի և ՀԲ-ի կողմից։

ՀՀ միջնակարգ դպրոցներում բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (ԲՏՃՄ) կրթության որակը բարելավելու աշխատանքներն իրականացրել է Համաշխարհային բանկը «ԵՄ-ն նորարարության համար. բնագիտամաթեմատիկական և ճարտարագիտության բնագավառի կրթության փորձնական ծրագրի» շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Մյուս վեց առարկաների («Հայոց լեզու և գրականություն», «Օտար լեզուներ», «Հասարակություն և սոցիալական գիտություններ», «Ֆիզիկական դաստիարակություն և անվտանգություն», «Արվեստ և տեխնոլոգիա») առարկայական չափորոշիչների և ուսումնական ծրագրերի վերանայման աշխատանքներն իրականացվել են «Կրթության բարելավում» ծրագրի (EIP) շրջանակում:

Եվրոպական միության ներկայացուցիչը՝ Ֆրենկ Հեսսը, ընդգծել է, որ ԵՄ-ն մշտապես աջակցել է Հայաստանում կրթական բարեփոխումներին և վստահություն է հայտնել, որ դա շարունակական կլինի՝ նաև ծրագիրը ՀՀ ամբողջ տարածքում ներդնելու առումով։

«Ես հիշում եմ՝ երբ աշակերտ էի, դպրոցում ունեինք լաբորատորիաներ, բայց սա բավարար չէր։ Անհրաժեշտ էր ունենալ ուսուցիչներ, որոնք գիտեին՝ ինչպես սովորեցնել և հետաքրքրություն հարուցել աշակերտների շրջանում»,- ասել է Ֆրենկ Հեսսը և նշել՝ ինքը ևս ուսուցիչ է, և մեծ պատիվ է խոսել ուսուցիչների առջև։

Չափորոշիչը փորձարկվել է Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Ծրագրի շրջանակում աջակցություն է տրվել ուսուցիչներին՝ անցնելու նոր չափորոշիչներով դասավանդմանը, ինչպես նաև վեր հանելու նոր մշակված առարկայական նյութերում առկա և հնարավոր խնդիրներն ու բացերը։

Հանրակրթական նոր չափորոշչի բովանդակությունը, արված աշխատանքը և առաջիկա անելիքները համառոտ ներկայացրել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը: Նրա իրազեկմամբ՝ 2023-24 թթ. ՀՀ մյուս ուսհաստատությունները ևս կմիանան բարեփոխումներին. ամբողջական ներդրումը կավարտվի 2026 թ.։ Այս ուսումնական տարում չափորոշչի փորձարկումը կիրականացվի նաև 3-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ դասարաններում:

Մինչ փորձարկումը հումանիտար առարկաներ դասավանդող ուսուցիչների համար վերապատրաստումներ է իրականացրել Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը (ԿԶՆԱԿ), իսկ բնագիտամաթեմատիկական և ճարտարագիտության բնագավառի (ԲՏՃՄ) մանկավարժների համար՝ «Այբ» կրթական հիմնադրամը:

Ներկաներին ողջունել են նաև «Այբ»-ի տնօրեն Սոնա Կոշեցյանը և ԿԶՆԱԿ-ի ղեկավարը՝ Արտաշես Թորոսյանը, որոնք չափորոշիչների փորձարկման ողջ ընթացքում մանկավարժական համայնքի աջակիցներն են եղել:

Նրանք շնորհակալություն են հայտնել բարեփոխումների իրականացման բոլոր մասնակիցներին՝ աջակիցներից մինչև աշակերտներ՝ կարևորելով նաև իրենց մասնակցությունն ու ներդրումը:

«Այսօր՝ ծրագրի մեկնարկից մեկ տարի անց, այլ հայացքով ենք նայում խնդիրներին։ Եվ վստահաբար կարող ենք փաստել՝ աշակերտներն ավելի մոտիվացված են հաճախում դպրոց։ Աշխատանքները պետք է շարունակել նույն ջանասիրությամբ և անդադար խթանել զարգացումը։ Միայն այսպես կձևավորենք կիրթ, հոգատար քաղաքացի և ապագա սերունդ»,- ասել է Սոնա Կոշեցյանը։

Լրացնելով գործընկերոջը՝ Արտաշես Թորոսյանը հավելել է. «Ուսումնական գործընթացը ոչ մի րոպե դադար չունի, շարունակելու ենք համատեղ չարչարվել՝ նոր արդյունքներ գրանցելու համար։ Սիրելի՛ մանկավարժներ, այն ուժն ու վստահությունը, որ ունի սովորողն այսօր, ձեր ներդրած ողջ ներուժի հետևանքն է, ուրեմն՝ ի գործ»:

Միջոցառմանը հրավիրված մասնակիցներն էին Տավուշի մարզի 82 հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ ու փոխտնօրեններ, ԲՏՃՄ և հումանիտար առարկաներ դասավանդող ուսուցիչներ (շուրջ 500 մասնակից)։

Տնօրենները հանդես են եկել ելույթներով և ընդգծել՝ հրաշալի թիմով հրաշալիորեն հաղթահարել են փորձարկումները:

«Եթե ուզում ես տեսնել երկրի ապագան, նայի՛ր նրա ուսուցիչներին,- վստահ է Բերդի թիվ 3 դպրոցի տնօրեն Արև Ներսիսյանը,- պատասխանատվությամբ և երկրի ծաղկող ապագայի հավատով կատարենք մեր առաքելությունը»։

Տավուշի մարզի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցում ուսումնական տարին սկսվել էր 86 աշակերտով, փակվել՝ 103-ով:

Ըստ դպրոցի տնօրեն Նաիրա Պապյանի՝ երբ մտնում ես գործընթացի մեջ, կարիքներն ու խնդիրներն ավելի ակնառու են դառնում, և ուսուցչի, ծնողի ու աշակերտի ձայնը բարեփոխումների արդյունքում ավելի լսելի է դարձել՝ բարձրացնելու այդ խնդիրները։

«Մեր պարիսպը, պաշտպանիչ պատը մեր երեխաներն են: Այս մեկ տարվա ընթացքում ԿԳՄՍ նախարարությունը, կազմակերպիչներն ու վերապատրաստող թիմը դարձան այն թիկունքը, որին հենվեցինք և վեր հանեցինք մեր աշակերտների ուսումնական գործընթացը բարելավող կարիքները: Վաղվա հզոր հայրենիքի բանալին մեզնից յուրաքանչյուրի ձեռքին է, և մենք պատրաստ ենք աշխատանքներին»,- ասել է սահմանապահ դպրոցի տնօրենը՝ Նաիրա Պապյանը:

Անդրադառնալով չափորոշիչների փորձարկման արդյունքներին, դրական կողմերին և առաջացած դժվարություններին՝ Լճկաձորի հիմնական դպրոցի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի Ռուզան Մալինյանը հատկապես առանձնացրել է դասավանդման մեթոդների փոփոխության դրական ազդեցությունը. «Հատկապես կարևորում եմ նախագծային աշխատանքների դերը, որտեղ երեխաներն են ընտրում գաղափարը, որոշում ինչպես իրագործել, ինչ տեղեկություն փնտրել, ինչպես կառուցել աշխատանքը և այլն, իսկ ուսուցիչը միայն ուղղորդում է։ Այդպիսով՝ մենք ժամանակին համընթաց ենք քայլում՝ առցանց միջավայրը ծառայեցնելով ի նպաստ դասապրոցեսի»։

Ուսուցչուհին պատմել է, որ «Թվային գրագիտություն»-ից իրենց պատրաստած հավելվածները ներկայացվել են «Տեխնովացիա» միջազգային մրցույթին, և ՀՀ 5 թիմերից մեկը, որ անցել է մրցույթի միջազգային փուլ, իրենք են՝ Լճկաձորի հիմնական դպրոցի աշակերտների թիմը:

Չափորոշչի փորձարկման ընթացքում առաջացած դժվարությունը, ըստ Մալինյանի, ձևավորող գնահատականն էր, որը սկզբում չի ընկալվել աշակերտների կողմից, բայց հընթացս հաղթահարվել է:

Միջոցառման ավարտին մանկավարժական թիմին՝ ի դեմս տնօրենների, մենթոր ուսուցիչների, և կազմակերպչական թիմին, վերապատրաստողներին հանձնվել են ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրեր: